Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե թույլ տանք ներկա ընթացքը, դառնալու ենք Վայմար, ավելի ճիշտ՝ մյունխենյան Չամբերլին, ով Հիտլերի աչքերի մեջ նայեց ու տեսավ «խաղաղություն»

17/03/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ

Մի նայեք «խաղաղության համաձայնագրի» առթիվ օտար պետությունների խրախուսական խոսքին։ Ո՛չ այդ խոսքը, ո՛չ էլ բուն տեքստը կապ չունեն արժանապատիվ, տեւական եւ իսկական խաղաղության հետ։

Անարդարությունն ու անիրավությունը «օրինակարգող» որեւէ նման նախապայմանագիր բերելու է, առանց բացառության, հանձնվող կողմի ամբողջական կործանման եւ/կամ նոր պատերազմի ու տարատեսակ վերջնական կորուստների։

Նա, ով առանց լիազորության յուրացրել ու հեղինակազրկել է ուրիշին պատկանող «Նոր Հայաստան» մաքրամաքուր գաղափարը, հիմա էլ պղծում է «Իրական Հայաստանի» բուն իմաստն ու առաքելությունը։

Իրական Հայաստանը, նույնիսկ ամենադժվար հանգամանքում, հետապնդում եւ պաշտպանում է իր ազգային, պետական ու քաղաքացիական իրավունքները, ոչ թե դրանք միանձնյա զիջում, վաճառում կամ նվիրաբերում է: Զոր օրինակ՝

• Բռնազավթված Արցախի ժողովրդի ինքնորոշման ու վերադարձի երաշխավորված իրավունք.

• Ռազմագերիների ազատ արձակման անմիջական իրավունք.

• Սեփական Սահմանադրության ստեղծման եւ պահպանման, ուստիեւ սեփական ինքնիշխանությունն ու ամբողջականությունը բոլոր միջոցներով ապահովելու իրավունք.

• Դատական եւ այլ եղանակներով սպանված, խոշտանգված, գլխատված ու բռնաբարված քաղաքացիների կյանքի եւ քաղաքակրթական ոչնչացված ժառանգության համար անհատական ու հավաքական հատուցման, ինչպես նաեւ օտար ռազմական հանցագործներին ու ներքին դավաճաններին պատասխանատվության ենթարկելու իրավունք.

• Սեփական պաշտպանությունն ու անվտանգությունը լիարժեք կյանքի կոչելու ինքնիշխան իրավունք.

• Մինսկի խմբի եւ այլ ատյաններով միջազգային-դիվանագիտական «սուբյեկտ» մնալու իրավունք:

Այս եւ այլ իրավունքների համապարփակ իրացումը հենց Իրական Հայաստանի սահմանադրական պարտքն ու պարտականությունն է։

Իսկ սա դեռ սկիզբն է։ Եթե թույլ տանք ներկա ընթացքը, դառնալու ենք Վայմար, ավելի ճիշտ՝ մյունխենյան Չամբերլին, ով Հիտլերի աչքերի մեջ նայեց ու տեսավ «խաղաղություն»։

Արդի Հայաստանում պատերազմի եւ ինքնախորտակման տանող հայտնի համաձայնագիրը խփվել է գոյութենական սպառնալիքի ներքո, եւ նույն միջազգային իրավունքի ուժով առ ոչինչ է։

Հարեւան, թե ոչ՝ այլ երկրները թող ինքնուրույն լուծեն իրենց բռնապետների հարցը, իսկ մեր փոքրիկի ժամանակը՝ վաղուց եւ հիմա, սպառվել է։

Իհարկե, նա կշարունակի թշնամասեր, թշնամական իր արշավները։ Բայց «վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան»։

Ի գործ:

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

17 մարտի 2025

Երեւան

Նախորդ գրառումը

ԱՄՆ ԶՈւ–ն նախատեսում է Գերմանիայից հարյուրներով տեխնիկա և տրանսպորտային միջոցներ տեղափոխել Հայաստան

Հաջորդ գրառումը

Վատիկանը հրապարակել է Հռոմի պապի առաջին լուսանկարը՝ հիվանդանոցից

Համանման Հոդվածներ

Նորություններ

Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության և հայ ազգի շահերի. Արման Աբովյան

13/07/2026
Նորություններ

Իսրայելը կասեցրել է Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված բռնnւթյnւնները որպես ցեղաuպանnւթյnւն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը․ ԶԼՄ

13/07/2026
Միջազգային

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր. Պուտին

13/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը բացահայտ ուրախանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքով. Ռոբերտ Ամստերդամ

13/07/2026
Հաջորդ գրառումը

Վատիկանը հրապարակել է Հռոմի պապի առաջին լուսանկարը՝ հիվանդանոցից

Լրահոս

Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության և հայ ազգի շահերի. Արման Աբովյան

13/07/2026

Ինչպես և սպասվում էր, ընտրություններից անմիջապես հետո Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը կրկին վերադարձավ մշտական քաղաքական, տնտեսական և դիվանագիտական անկման հուն։...

Իսրայելը կասեցրել է Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված բռնnւթյnւնները որպես ցեղաuպանnւթյnւն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը․ ԶԼՄ

13/07/2026

Իսրայելը կասեցրել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի մահերը որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը։ Ինչպես փոխանցում է Jerusalem News Syndicate-ը,...

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր. Պուտին

13/07/2026

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր, հակառակորդը դա կզգա անընդհատ աճող մասշտաբով։ Այս մասին հայտարարել է...

Ալիևը բացահայտ ուրախանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքով. Ռոբերտ Ամստերդամ

13/07/2026

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը Բաքվում բացահայտ ուրախանում է Երևանում իմ վստահորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքով։ Ինչո՞ւ են Բաքվի և...

Լավրովը կայցելի Իրան. Իրանի ԱԳՆ խոսնակ

13/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Ռուսաստանի...

Տուրիստները խնդրում են, որ գոնե իրենց համար բացենք գործարանը, բայց բոլորին ստիպված մերժում ենք. կոնյակի գործարանի զբոսավար

13/07/2026

Երկուշաբթի օրվանից բավականին մեծաթիվ խմբեր ենք ունեցել գրանցված, բայց անգամ չենք կարողացել ասել, որ գործարանը փակ է, և չենք կարող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական