Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Եթե Զանգեզուրի միջանցքի հետ կապված Հայաստանի հետ խնդիր առաջանա, երթուղին անցնի Իրանի տարածքով. թուրք նախարար

Եթե Հայաստանի հետ խնդիր առաջանա Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված, ապա հավանականություն կա, որ այդ երթուղին անցնի Իրանի տարածքով։ Ադրբեջանը այս հարցում կապ է պահպանում իրանական կողմի հետ.  Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Նա նշել է, որ Զանգեզուրի միջանցքի երկու այլընտրանք կա, և դրանք այժմ քննարկվում են։

Աբդուլքադիր Ուրալօղլուն հավելել է նաև, որ շինարարական աշխատանքները ներկայումս շարունակվում են։

«Ներկայումս ադրբեջանական կողմը շարունակում է շինարարությունը։ Նախիջևանում և մեր տարածքում աշխատանքի համար մրցույթ է անցկացվել։ Կվերականգնվի կամ կվերակառուցվի 106 կիլոմետր ճանապարհ։ Ինչպես արդեն նշեցի, երկու այլընտրանքներն էլ քննարկման փուլում են»,- ընդգծել է նախարարը։