Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում մեկնարկել է ՌԴ-ին միանալու հանրաքվեն.

Քվեարկությունը կշարունակվի 5 օր՝ մինչև սեպտեմբերի 27-ը ներառյալ։ Վերջին օրը այն կանցկացվի ընտրատեղամասերում, իսկ նախորդ օրերին՝ անվտանգության նկատառումներից ելնելով, մերձշենքային տարածքներում կամ դիմումների համաձայն՝ տանը։
