Պարզ է՝ ինչ տակտիկա է մեր ընդդիմությունը որդեգրել. ասել, օրը հազար հատ բան ասել՝ տուն առան, գործակալ են, թալանեցին, կերան, սա ասացին այն արեցինշ, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՔՊ-ականների հասեցին ընդդիմադիրների մեղադրանքներին, առ այն, որ վերջիններս կոռուպցիայի մեջ են ներքաշված, տներ են գնել և այլն:
«Դրա տակտիկան ո՞րն է. կառավարությունը, կառավարող թիմը 24 ժամ տրամադրի հերքմանը, չհերիքի այդ ժամանակը: Պատկերացրեք՝ 24 ժամ զբաղվեն միայն այդ ցնդաբանությունները հերքելով: Դեռ ցննդաբանությունների 20 տոկոսն էլ կմնա, կասեն, տեսա՞ք՝ այն 20 տոկոսը չհերքեցին. ուրեմն այդ ամեն ինչը ճիշտ է: Օրը չենք կարող դարձնել 48 ժամ, այդ բոլոր ցնդաբանությունները հերքելու համար: Իսկ այն, ինչ ցնդաբանություն չէ, ամենակոշտ ձևով, պողպատե մանդատը էդ բոլորը հարցերը կհասցեագրի»,- ասաց նա:
Փաշինյանը նաև անդրադարձավ իր՝ «Շակալ» ծածկանունով գործակալ լինելու մասին տարածվող լուրերին:
«Եթե տվյալների որևէ նշույլ անգամ գոյություն ունենար գոնե հեղափոխության ժամանակ, երբ իշխանությունը փլուզվում էր, այդ իշխանությունը պետք է դներ սեղանին ասեր՝ տեսեք՝ այս ինչ է կատարվում: Հիմա գնացել մտել են դիվանների տակ, դիվանի տակից ուղերձնե՞ր են հղում՝ հույս ունենալով, որ դա իրենց թույլ է տալու դիվանի տակից դուրս գա՞լ. 2ույլ չի տալու: Իրենց տեղն այլևս բազմոցի հարմարավետ տակն է, և այլ կերպ չի լինելու»,- հայտարարեց նա:
Ինչ վերաբերում է ՔՊ-ականների բնակարան ձեռք բերելուն, Փաշինյանն ասաց՝ համոզված է շատերն են բնակարան ձեռք բերել:
«Հեղափոխության թվից մինչև անցած տարի ապրիլը 53 հազար ընտանիք Հայաստանում նորակառույց տուն է ձեռք բերել, բա որտեղի՞ց: Ինչի՞ արդյունքում. որովհետև Հայաստանում բարեկեցության մակարդակն աճում է»,- շեշտեց նա: