Չորեքշաբթի, Մայիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք դա անում ենք Հայաստանը միջազգայնորեն պատասխանատու գործընկեր դարձնելու նպատակով. Փաշինյանը՝ Արարատ լեռան պատկերը սահմանային կնիքից հանելու մասին

18/09/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանը Արարատ լեռան պատկերը Հայաստան մուտքի և ելքի սահմանային կնիքից հանելը բացատրում է Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունն ու անվտանգությունն ամրապնդելու փաստով։

«Մենք դա անում ենք Հայաստանը միջազգայնորեն պատասխանատու գործընկեր դարձնելու նպատակով»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանը։

Նա վստահեցրեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններում նման հարցեր չեն քննարկվել և չեն կարող քննարկվել։

Ըստ Փաշինյանի՝ կնիքի հարցը բարձրացվել է ամիսներ առաջ, երբ որևէ համաձայնություն չի եղել Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցչի՝ Հայաստան այցի վերաբերյալ:

Միաժամանակ  Փաշինյանը շեշտեց՝ անվտանգության ռազմավարության տեսանկյունից առանցքային է լեգիտիմության գործոնը։

«Մենք ինքներս պետք է ճանաչենք և ճանաչում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու իրավասությունը միջազգայնորեն ճանաչված տարածքների և սահմանների շրջանակում։ Մենք դա անում ենք, քանի որ ցանկանում ենք ապահովել մեր պետության երկարակեցությունը, իսկ դրա համար պետք է պետությունը մտցնենք ճիշտ աէրոդինամիկայի մեջ։ Մենք ուզում ենք, որ Հայաստանը լինի միջազգայնորեն պատասխանատու գործընկեր և ապրի միջազգայնորեն ճանաչված նորմերով։ Հայաստանը առաջնորդվում է այս տրամաբանությամբ և լեգիտիմության ռազմավարությամբ»,- նկատեց Փաշինյանը։

Վարչապետը նաև հիշեցրեց, որ այդ դրոշմը գոյություն չի ունեցել մինչև 2004 թվականը՝ հարցնելով. «Ի՞նչ էր նշանակում դրա բացակայությունը»։

«Իսկ ի՞նչ էր նշանակում այդ դրոշմի հայտնվելը։ Ո՞րն է այդ դրոշմի բացակայության, ապա դրա հայտնվելու ենթատեքստն ու քաղաքական նշանակությունը։

Ի՞նչ խնդիր էին ձգտում լուծել այն պաշտոնյաները, ովքեր ընդունել էին այդ որոշումը։ Միգուցե լուծում էին լեգիտիմության հարցը։ Լեգիտիմությունը, այդ թվում՝ ներքաղաքական, շատ կարևոր է։ Երբ դու ընտրված չես Սահմանադրության տիրոջ կողմից, պետք է լեգիտիմության աղբյուր գտնես՝ ինչ-որ տեղ լեռան լուսանկար կպցնես, ընկալումը տարածես Հայաստանի սահմաններից դուրս, որպեսզի ներսում քողարկես ոչ լեգիտիմ իշխանության փաստը։

Ապագայում մանրամասն կանդրադառնամ դրան։ Եթե մենք ուզում ենք որևէ բան ցույց տալ կնիքով, ապա դա պետք է կապված լինի Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի հետ։ Այս պահին նման անհրաժեշտություն ես չեմ տեսնում»,- ամփոփեց  Նիկոլ Փաշինյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դիվանի տակից ուղերձնե՞ր են հղում. Փաշինյանը՝ իր՝ «Շակալ» ծածկանունով գործակալ լինելու լուրերի մասին

Հաջորդ գրառումը

Փոխվարչապետերի մակարդակով հրաժարականներ չեն սպասվում. ՔՊ-ում արշալույսները միշտ խաղաղ են եղել. Փաշինյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նա, ով քննադատում է Փաշինյանին կամ հավակնում է ազդեցիկ լինել, միանգամից արժանանում է նրա բացահայտ սպառնալիքին. քաղաքագետ

13/05/2026
Ազգային

Վանդալիզմի է ենթարկվել Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի զոհված ազատամարտիկների գերեզմանոցը

13/05/2026
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞ւր են վերադառնալու ադրբեջանցիները. Ալիևը պաշտոնապես պահանջել է տրամադրել 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հստակ ժամկետ. Արթուր Խաչիկյան

13/05/2026
Հաջորդ գրառումը

Փոխվարչապետերի մակարդակով հրաժարականներ չեն սպասվում. ՔՊ-ում արշալույսները միշտ խաղաղ են եղել. Փաշինյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞ւր են վերադառնալու ադրբեջանցիները. Ալիևը պաշտոնապես պահանջել է տրամադրել 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հստակ ժամկետ. Արթուր Խաչիկյան

13/05/2026

Հաշվի առնելով, որ հարևան հանրապետությունում շարունակվում են «Արևմտյան Ադրբեջան» (այսինքն՝ մեզ մոտ՝ Հայաստան) վերադառնալու թեմայով համաժողովները, և որ Ալիևը պաշտոնապես...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանական դիրքերը Ջերմուկի ուղղությամբ (ՀՀ տարածքում). Դավիթ Գալստյան

12/05/2026

Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, Ջերմուկ այցելության ժամանակ վերջապես ցույց է տվել նմանատիպ մի քարտեզ, որ տեղի բնակիչները հասկանան՝ դիրքերի մասով ինչ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
Մշակութային

Իսկ նա երազում էր իր ձեռքով կոշիկ կարել մոր համար

12/05/2026

«Մարդիկ կան, որոնց Աստված ստեղծում է իր ձեռքերով…» Իսկ նա երազում էր իր ձեռքով կոշիկ կարել մոր համար… «Նորից պետք...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական