Կիրակի, 26 Հուլիս, 2026

Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց՝ տեղյակ չէ Կադաստրի կոմիտեի ղեկավարի հետ կապված աղմկահարույց միջադեպին

Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց, որ ինքը տեղյակ չէ Կադաստրի կոմիտեի ղեկավարի հետ կապված որևէ միջադեպի մասին։

Նա միաժամանկ ընդգծեց, որ Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, և դրանում որևէ կասկած չկա։

Փաշինյանը հավելեց՝ քրեական հետաքննության ենթակա բոլոր գործերը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։

«2018 թվականի հեղափոխությունից հետո դա երբեք քննարկման առարկա չի եղել և երբեք էլ չի լինի», – ասաց նա։

Հիշեցնենք՝ օրերս լրատվամիջոցները հայտնել էին, որ ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի աշխատասենյակում ծեծի է ենթարկվել մի քաղաքացի, ով եկել էր պարզաբանելու կնոջ աշխատանքից ազատման հարցը։