«Դիմադրություն» շարժումը պատրաստվում է բողոքի ձայնը հասցնել ՀԱՊԿ խորհրդի նիստի մասնակիցներին

«Այսօրվա մեր հնչեցրած պահանջները վաղը նույնպես հնչեցնենք, ձևակերպենք, որովհետև դա շատ կարևոր է։ Մենք միասին պայմանավորվել ենք, որ Հայաստան ժամանող ցանկացած պատվիրակության մեր ձայնը պետք է լսելի դարձնենք»,– հունիսի 9-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ավարտին ասաց Իշխան Սաղաթելյանը։
«Դիմադրություն» շարժումը հունիս 10-ին՝ առավոտյան ժամը 09.00-ին, կհավաքվի Ֆրանսիայի հրապարակում, ապա իր բողոքը կհայտնի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստի մասնակիցներին։
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը հունիսի 9-ին ևս քայլերթով անցել է Երևանի փողոցներով, իսկ ավելի վաղ բողոքի ակցիա է իրականացրել ԱԳՆ շենքի մոտ։
