Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Դեկտեմբերի 31-ին մետրոյի աշխատանքը կսկսվի ժամը 07:00-ից  և կշարունակվի մինչև հունվարի 1-ի ժամը 02:00

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ  Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով․ հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։

«Աշխատանքային ժամերում կլինեն որոշակի փոփոխություններ՝ մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար ապահովելով առավելագույն հարմարավետություն։

Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքը կսկսվի ժամը 07:00-ից  և կշարունակվի մինչև 2025 թվականի հունվարի 1-ի ժամը 02:00:

Մաղթում ենք ձեզ  ջերմ ու հաճելի  տոնական օրեր, ինչպես նաև՝ ապահով ու հարմարավետ երթևեկություն»։