Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Դավիթ Խուդաթյանը կնշանակվի ՏԿԵ նախարար

Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար:

Այս մասին հայտում է Նիկոլ Փաշինյանը:

«Դավիթ Խուդաթյանը, որ ներկայումս Արմավիրի մարզպետն է, կնշանակվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,- գրել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ երեկ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Գնել Սանոսյանին ՏԿԵ նախարարի պաշտոնից ազատելու հրամանը: