Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ է գնացել 20 մարդ. 46 հոգի վիրավորվել է

Դաղստանում զինյալների հարձակման հետեւանքով զոհվել է 20, վիրավորվել 46 մարդ. տեղեկությունը  տարածել է  Դաղստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը։

Նշենք, որ հունիսի 23-ին ահաբեկչություններ են իրականացվել Դաղստանի Դերբենտ եւ Մախաչկալա քաղաքներում։ Մախաչկալայում հարձակում է տեղի ունեցել ոստիկանների վրա, իսկ Դերբենտում՝ զինված հարձակում եկեղեցու և սինագոգի վրա։

Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հանրապետության տարածքում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանել։

Ահաբեկչության ժամանակ սպանվել է առնվազն 15 ոստիկան, 1 քահանա, եկեղեցու1 պահակ և ևս երեք անհայտ անձ։