Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

«Պերսոնա նոն գրատայի» եվրոպական ցուցակը Ռուսաստանն ընդլայնել է

Ռուսաստանի Դաշնությունը ընդլայնել է «պերսոնա նոն գրատայի» եվրոպական ցուցակը՝ ի պատասխան իր նկատմամբ նոր պատժամիջոցների։

Հայտարարության մեջ ասվում է, որ ԵՄ-ն շարունակում է Ռուսաստանի նկատմամբ իր առճակատման քաղաքականությունը և միակողմանի սահմանափակող  միջոցներով փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։

 Հունիսի 24-ին ԵՄ երկրներն ընդունել են պատժամիջոցների  14-րդ փաթեթը։

«Ի պատասխան այդ ոչ բարեկամական քայլերի՝ ռուսական կողմը զգալիորեն ընդլայնել է եվրոպական կառույցների և ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների ցանկը, որոնց արգելվում է մուտք գործել մեր պետության տարածք։ Խոսքը ԵՄ երկրների իրավապահ մարմինների, կառավարության և առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների, ԵՄ անդամ երկրների քաղաքացիների մասին է, ովքեր պատասխանատու են Կիևի ռեժիմին ռազմական օգնություն ցուցաբերելու համար։

 «Պերսոնա նոն գրատա» են նաև  եվրոպական կառույցների և ԵՄ երկրների կառավարական մարմինների աշխատակիցները, ովքեր ներգրավված են ռուս պաշտոնյաների հետապնդման մեջ «ուկրաինական տարածքներից մարդկանց անօրինական ձերբակալությունների և հեռացման համար», նաև ներգրավված են Ռուսաստանի ղեկավարության դեմ «հատուկ տրիբունալի» ստեղծման մեջ, որը պաշտպանում է ռուսների ունեցվածքի, պետական ​​ակտիվների կամ դրանցից ստացված շահույթի բռնագրավումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում։