Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Գևորգ Բաղդասարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

NEWS.am-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ Գևորգ Բաղդասարյանը որոշում է կայացրել ազատվել զբաղեցրած պաշտոնից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նա այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել։

Նշենք, որ այդ վարչությունը, որում քննվում են մի շարք աղմկահարույց գործեր, ձևավորումից ի վեր ղեկավարում էր Գևորգ Բաղդասարյանը, ով նախկինում գլխավոր դատախազի տեղակալն էր։

Բաղդասարյանն այդ պաշտոնին նշանակվել էր դատախազի տեղակալի պաշտոնից հրաժարվելուց ամիսներ անց։