Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Գրեթե 470 հազար մարդ լքել է Լիբանանը

Առնվազն 469 հազար մարդ լքել է Լիբանանը այն բանից հետո, երբ սեպտեմբերի վերջին սկսվեց Իսրայելի ռազմական գործողությունը  «Հըզբոլլահ» շարժման դեմ.  հայտնում է Լիբանանում ՄԱԿ-ի հումանիտար հարցերը համակարգող գրասենյակը։

Ինչպես նշված է փաստաթղթում, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և Սիրիայի Կարմիր մահիկի ընկերության տվյալներով՝ Իրաք է տեղափոխվել 25 հազար լիբանանցի։

Սեպտեմբերի 23-ից Իսրայելը լայնածավալ օդային հարվածներ է հասցնում լիբանանյան տարածքում «Հըզբոլահհի» ռազմական օբյեկտներին,  որի պատճառով սպանվում են նաև խաղաղ բնակիչներ։ Հոկտեմբերի 1-ի գիշերը Իսրայելի բանակը հայտարարեց հարավային Լիբանանի սահմանային շրջաններում ցամաքային գործողություն սկսելու մասին։