Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Գործարար Ռուբեն Վարդանյանին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջարկել է ստանձնել Արցախի պետական նախարարի պաշտոնը

Նա գրել է, որ պատրաստ է Վարդանյանին տրամադրել որոշումներ կայացնելու և գործելու լայն լիազորություններ:

«Իհարկե, սա չի նշանակում, որ գործող պետնախարար Արտակ Բեգլարյանի աշխատանքն արդյունավետ չեմ գնահատում, բայց հաշվի առնելով առկա մարտահրավերները, անհրաժեշտ եմ համարում համազգային բոլոր ջանքերի միավորումը»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է Հարությունյանը: