Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Գետերի ջրի ելքի մեծացում է սպասվում. ՇՄՆ

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի  8-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ։ Հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում: