Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Գալանտը սպառնացել է «Հըզբոլլահի» նոր առաջնորդին

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը սպառնացել է «Հըզբոլլահի» նոր գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմին։

Գալանտն այս մասին հրապարակել է X հարթակում։

«Նշանակումը ժամանակավոր է և երկար չի տևի»,- գրել է  նա։

Այսօր «Հըզբոլլահի» նախկին առաջնորդ Հասան Նասրուլլայի ներկայացուցիչ Նաիմ Քասեմն ընտրվել է կազմակերպության նոր գլխավոր քարտուղար։