Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը խուզարկություններ են

Գագիկ Ծառուկյանի տանը կատարվում է զննություն։ Այս մասին հայտնել է փաստաբան Էմին Խաչատրյանը։

«Քրեական գործը որևէ առնչություն չունի նրա հետ, այլ հարուցվել է դեռ 2020թ.՝ Առինջ համայնքի նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ։ Գործի շրջանակում առաջացել է անհրաժեշտություն փորձագետների միջոցով զննել որոշ հողատարածքներ, որոնց մի հատվածը համընկնում է Գագիկ Ծառուկյանին պատկանող տարածքների հետ»,- նշել է փաստաբանը։