Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Բքի պատճառով կան փակ ճանապարհներ

Եղնակային վատ պայմանների պատճառով ՀՀ որոշ ավտոճանապարհներ փակ են երթևեկության համար. տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

««Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Շինուհայրից դեպի Մ-9 ճանապարհահատվածները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար», – նշված է հաղորդագրության մեջ։