Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Բրիտանիայում փորձարկվել է առաջին թռչող տաքսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բրիտանական «Vertical Aerospace» ընկերությունը փորձարկել է առաջին թռչող տաքսին: Այս մասին գրում է «Bloomberg» պարբերականը:

Փորձնական թռիչքը տեղի է ունեցել Բրիտանիայի հարավ-արեւմուտքում: «VX4»-ը կարող է թռչել ու վայրէջք կատարել ուղղահայաց՝ ուղղաթիռի նման: Օդում տաքսին կարող է զարգացնել մինչեւ 70 կմ/ժամ արագություն:

Տրանսպորտային նոր միջոցն էլեկտրական մարկտկոցով է աշխատում, ինչի շնորհիվ օդը չի աղտոտում: