Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Բռնի տեղահանված 100 հազար արցախցիներից միայն 735-ն է ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացրել

Բռնի տեղահանված արցախցիներին տրվող ժամանակավոր պաշտպանության վկայականներով նրանք գտնվում են  Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո և կարող են օգտվել միջազգային պաշտպանությունից՝ Ժնևի կոնվենցիաներին համապատասխան, որը չի կարող փոխանցվել Ադրբեջանին. տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը

«Սա լրացուցիչ պաշտպանության միջոց է ճանապարհորդելիս: Նման տեղեկանք արդեն տրվել է ավելի քան 53 հազար քաղաքացու»,- ասաց Ղազարյանը։

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիություն ստանալուն, ապա, նրա խոսքով, պարզեցված ընթացակարգեր են կիրառվել. Քաղաքացիություն ստանալու  համար ընդամենը 735 դիմում է ներկայացվել։