Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Բռնապետը խոսում է այն մասին, որ ընդդիմախոսները տխրում են, երբ սահմանին զինվոր չի զոհվում. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ»խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Բռնապետը, ով իր իշխանության ողջ շրջանը նշանավորեց արյամբ և հողի հանձնմամբ, երեկ խոսում էր նրա մասին, որ ընդդիմախոսները տխրում են, երբ սահմանին զինվոր չի զոհվում։ Արյան ծարավ իշխանությունը, ով երկրի ներսում իր հարցերը բռնությամբ ու կալանավորմամբ է լուծում, իսկ իր արտաքին քաղաքականության և պետական անվտանգության տապալման հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել, իր ռեժիմի բարոյական անկումը փորձում է այլոց վերագրել:

Այդ դուք եք «հանուն ոչնչի» մարդկային ճակատագրերին քար դրել, այդ դուք եք հայրենիքի համար պայքար մղողներին հերոսից սովորական աշխատակցի վերածել, ի վերջո դուք եք գիտակցված մի ամբողջ սերունդ զրկել կյանքից ու հայրենիքում ապրելուց, որպեսզի ձեր ազգակործան ծրագրերը կյանքի կոչեք:

Հոգով, մարմնով, էությամբ կապիտուլյանտ»,- գրել է Աբրահամյանը։