Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բոլոր միջազգային կազմակերպությունները լռում ընտրակեղծիքների մասին.Արա Վարդանյան

02/07/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դե ինչ, պատրաս՞տ եք դառը իրականությանը. Ահա թե ինչ է կատարվել ընտրությունների ընթացքում և որն է միակ ելքը։ Ի վերջո, ինչպե՞ս է կարողանում հայրենիքը աճուրդի հանած, 5 հազարից ավել մահվան պատճառ դարձած, կիսագրագետ, սեռական հողի վրա շեղված (սա ասում եմ, կարդալով իր խայտառակ գրքից որոշ հատվածներ), անթրաշ, կրծքերը կախ մի բիոմասսա պահպանել իշխանությունը, ինչպե՞ս…

Պատասխանն իրականում շատ պարզ է` ինքը տվող է։ Ինքը տալիս է ամեն բան, ինչ իրենից ուզում են, միայն թե իշխանության ղեկին մնա։ Տարածք եք ուզում, խնդրեմ։ Անթիվ մահեր եք ուզում, խնդրեմ, սիրով։ Արցախն եք ուզում, ձեզ լինի…

Այս ամենում կա մի հատ բայց։ Քիչ է նա տվյալ պահին է ինչոր բան տալիս, ինքը նաև ապագա տալիքն է քննարկում։ Այ հենց այդ ապագա տալիքն է դարձնում իրեն ցանկալի տարբեր գերտերությունների համար։ Դե ինչու թողնես, որ Նախագահ Քոչարյանը գա իշխանության և հօդս ցնդեցնի բոլոր տալու պլանները, եթե կա մեկն, ով պատրաստ է տալ ամեն ինչ հանուն իր իշխանության։

Կարծում եք ինքը չէ՞ր կարող ստորագրել ադրբեջանի հետ հաշտեցման համաձայնագիրը մինչ ընտրությունները։ Իհարկե կարող էր, բայց այդ դեպքում նա, որպես սուբյեկտ կորցնում էր իր կարևորությունը տերերի մոտ և դրա հետ միասին կորցնում էր նաև իշխանությունը։ Սա գիտակցելով, ինքը ըստ ամենայնի, տվեց խոստում, որ ընտրություններից հետո կստորագրի այդ թուղթը (ինչպես միշտ մտածելով, որ հետո մի բան կանի` օրինակ գժի տեղ կդնի)։

Այստեղ ևս կա շատ կարևոր նրբություն։ Կարծում եմ, բոլորդ էլ համակարծիք եք, որ ընտրությունները բառիս բուն իմաստով սարքած էին։ Դե հիմա եկեք հասկանանք, թե ինչու՞ նիկոլը մի քանի հազար ձայն ավել չսարքեց, որպեսզի ունենա միանձնյա սահմանադրական օրենքներ ընդունելու ու փոփոխելու, հանրաքվեներ նշանակելու և սահմանադրության մեջ փոփոխություններ անելու հնարավորություն։

Պատասխանը շատ պարզ է. ինքը կրկին խաղ է խաղում։ Մեր թշնամուն խոստացել է, որ կստորագրի հաշտեցման պայմանագիրը, բայց չի ասել, որ դա անելուց առաջ, հանրաքվեի միջոցով, փորձելու է ստանալ ժողովրդի համաձայնությունը։ Ու հենց այստեղ է, որ իրեն պետք էր վստահ լինել, որ Խորհրդարան կանցնեն ազգային, ծայրահեղ ընդդիմադիր ուժեր, որոնք անկասկած կբլոկեն նման նախագիծ։

Ցանկացած գրպանային ընդդիմադիր ուժի ԱԺ անցնելու դեպքում նիկոլը այլևս չէր կարողանա իր տերերին որևէ պատճառաբանություն տալ, քանզի իրենք մեզանից լավ գիտեն թե ով է ռեալ ընդդիմադիր, ով ոչ։ Ոմանք կկարծեն, որ նիկոլը լավ բան է մտածել ու իրեն կհաջողվի պլստալ։ Բայց հավատացեք` ոչ, չի հաջողվի, քանզի խոստումը նա տվել է ոչ թե իր աներձագին, այլ շատ լուրջ մարդկանց ու գերտերություններին։

Եթե նա այդ խոստումը չկատարի, ապա կպատժվի ոչ թե ինքը, այլ առաջին հերթին մեր հայրենիքը, նեռարյալ Արցախը։ Պատիժը շատ ցավոտ է լինելու, շատ։ Ու այս ամենը նա պլանավորել է հանուն մեկ բանի` իշխանության։ Նա այդպես էլ չհասկացավ, որ նման խաղեր միայն ընտրյալներն են կարողանում խաղալ, այլ ոչ թե փողով հոդված գրող կիսագրագետները։ Իսկ հիմա խոսենք միակ ելքից։ Մեր միակ ելքը, դա Սահմանադրական Դատարանի կողմից ընտրությունները անվավեր ճանաչելն է։ Սա է միակ փրկությունը…

Ցանկացած այլ դեպքում, մեզ սպասում է շատ խիստ պատիժ, որին մենք կարժանանանք մի տխմարի տված խոստումների պատճառով։ Սահմանադրական Դատարանի հարգաժան անդամներ, հիշեք այս գրածս վճիռ կայացնելուց առաջ։ Դուք դեռ կարող եք փրկել մեր բազմաչարչար հայրենիքը…

Աստված բոլորիս պահապան։

Հ.Գ. Սա է նաև պատասխանն այն հարցին, թե ինչու են բոլոր միջազգային կազմակերպությունները լռում ընտրակեղծիքների մասին։ Լռում են, քանզի մեր մեջ ՏՎՈՂ կա։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պատանդ պետական ծառայողների մասին

Հաջորդ գրառումը

Մեր հոռոմցի դատախազը.Արսեն Բաբայան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Հաջորդ գրառումը

Մեր հոռոմցի դատախազը.Արսեն Բաբայան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական