Ուրբաթ, Հուլիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բոլորիս պետք է մեծապես մտահոգի Փաշինյանի կատարյալ կախվածությունն օտար թշնամի և ոչ բարեկամ ուժերից. Արմեն Այվազյան

10/07/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ

Երեկ Փաշինյանը, պատասխանելով լրագրողի հարցին, փաստորեն, արհամարհանքով արտահայտվեց Թրամփի ուղի / Թրիփփ նախագծի վերաբերյալ Իրանի ղեկավարության բազմիցս հնչեցրած մտահոգությունների մասին։

«Մտահոգությունը ո՞րն է»,- բառացիորեն ասաց նա՝ հավելելով. «Պետք է հստակ ձևակերպվի, թե մտահոգությունն ինչի՞ մասին է»։ Իբր գաղափար էլ չունի, թե խոսքն ինչի մասին է։

Ըստ նրա՝ ամենակարևորն այն է, որ Հայաստանի վրայով «գնացքները պետք է գնան-գան, ավտոմեքենաները՝ անցնեն, պետք է իրականացվի էլեկտրաէներգիայի տարանցում, հնարավոր լինեն գազամուղներ, նավթամուղներ, խողովակաշարեր և մալուխներ»։ Փաշինյանի խոսքով՝ ԱՄՆ-ն ցանկանում է րոպե առաջ սկսել աշխատանքները, և ինքն էլ (իմա՝ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Թուրքիան և Ադրբեջանը) հույս ունի, որ արդեն այս տարվա աշնանը գետնի վրա կսկսվեն նախագծի իրականացման աշխատանքները։

Սակայն ավելի ուշագրավ էր մեկ այլ հայտարարություն։ Բացի Իրանի նկատմամբ դրսևորված արհամարհական վերաբերմունքից, Փաշինյանի խոսքում հնչեց նաև սպառնալից ակնարկ՝ ըստ էության շանտաժ. Իրանից դեպի Սև ծով Հայաստանի տարածքով հաղորդակցության ուղին, նրա ներկայացմամբ, հնարավոր կլինի բացել միայն ԹՐԻՓՓ նախագծի իրականացման դեպքում. «ԹՐԻՓՓ նախագծի իրականացմամբ մենք կբացենք Պարսից ծոցից դեպի Սև ծով երկաթուղային կապը։ Թրիփփը գլոբալ նախագիծ է և գնալով հասկանալի է դառնում, որ այդ նախագծի արժեքը և նշանակությունը մեծանում է»։

Իսկ վերջում Փաշինյանը դաս տվեց Իրանի ղեկավարությանը. մեծամտորեն հայտարարեց, թե ԹՐԻՓՓ նախագիծը (որի գործածական հոմանիշներն են, չմոռանանք, «Թրամփի ուղի»-ն ու «Զանգեզուրի միջանցքը») բխում է Իրանի շահերից։

Ի՞նչ պետք է եզրակացնենք այս ամենից։ Փաշինյանն այնքան խորապես է կախված ԱՄՆ-ից, ԵՄ-ից, Թուրքիայից և Ադրբեջանից, որ նախընտրում է չտեսնելու տալ Իրան-ԱՄՆ ընթացիկ պատերազմը, չի ցանկանում հաշվի նստել իր անմիջական հարևան գերտերության շահերի հետ, չի ուզում լսել հենց նույն օրը Իրանում հողին հանձնված առաջնորդի գերեզմանի մոտ հավաքված միլիոնավոր իրանցիների կատաղի որոտը՝ «Մահ Թրամփին» և «Մահ ԱՄՆ-ին» կարգախոսները։

«Մտահոգությունը ո՞րն է»,- քմծիծաղ է տալիս նա՝ անտեսելով նաև Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի ընդամենը մեկ օր առաջ հնչեցրած միանգամայն հստակ նախազգուշացումը Իրանի սահմանակից բոլոր պետություններին, այդ թվում՝ Հայաստանին, իրենց տարածքում ԱՄՆ-ի ռազմական ներկայություն թույլ չտալու վերաբերյալ։ Հակառակ դեպքում, ընդգծել էր նա, կարող է կրկնվել այն, ինչ տեղի ունեցավ Պարսից ծոցի այն երկրների հետ, որոնք ենթարկվեցին Իրանի հարվածներին, մինչդեռ ԱՄՆ-ն չկարողացավ պաշտպանել նրանց։

Այս ամենը Փաշինյանին չի հուզում։ Նրա համար առաջնային է, որ իրեն հովանավորող Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի վրայով միանան ու դրանով բավարարեն նաև ԱՄՆ-ի և արևմուտքի հակաիրանական և հակառուսական աշխարհառազմավարական նպատակները։

Իսկ մեր բոլորիս պետք է մեծապես մտահոգի Փաշինյանի կատարյալ կախվածությունն օտար թշնամի և ոչ բարեկամ ուժերից, նրա բացարձակ արհամարհանքը Հայաստանի և հայ ժողովրդի կենսական շահերի նկատմամբ։

Հայաստանում ծանր ժամանակներ են. օտար տիրապետություն և բացահայտ բռնապետություն։ Այլևս՝ առանց դիմակի։

Արմեն Այվազյան, քաղաքագիտության դոկտոր

Նախորդ գրառումը

Եթե ես ասեի «սատկացնելու եմ», հաստատ ինձ հաջորդ օրը կկալանավորեին. Ռոբերտ Քոչարյան

Հաջորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

10/07/2026
Նորություններ

Եթե ես ասեի «սատկացնելու եմ», հաստատ ինձ հաջորդ օրը կկալանավորեին. Ռոբերտ Քոչարյան

10/07/2026
Նորություններ

Արեւային ակնոցով Թուրքիա մեկնած Մակրոնը վարդագու՞յն է տեսել «թուրք-թյուրքական աշխարհը», թե՞ չի տեսել առհասարակ

10/07/2026
Նորություններ

Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով». Ռուբեն Մելիքյան

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

Լրահոս

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

10/07/2026

Հունիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի...

Բոլորիս պետք է մեծապես մտահոգի Փաշինյանի կատարյալ կախվածությունն օտար թշնամի և ոչ բարեկամ ուժերից. Արմեն Այվազյան

10/07/2026

Երեկ Փաշինյանը, պատասխանելով լրագրողի հարցին, փաստորեն, արհամարհանքով արտահայտվեց Թրամփի ուղի / Թրիփփ նախագծի վերաբերյալ Իրանի ղեկավարության բազմիցս հնչեցրած մտահոգությունների մասին։...

Եթե ես ասեի «սատկացնելու եմ», հաստատ ինձ հաջորդ օրը կկալանավորեին. Ռոբերտ Քոչարյան

10/07/2026

Հակակոռուպցիոն դատարանում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման՝ հակասահմանադրական ճանաչված գործով դատական նիստի ժամանակ դատավոր Սարգիս Պետրոսյանն արգելեց քննարկել Փաշինյանի սպառնալիքներն ուղղված ՀՀ...

Արեւային ակնոցով Թուրքիա մեկնած Մակրոնը վարդագու՞յն է տեսել «թուրք-թյուրքական աշխարհը», թե՞ չի տեսել առհասարակ

10/07/2026

Անկարայում ավարտվեց ՆԱՏՕ գագաթնաժողովը: Դատելով հայտարարություններից, այդ գագաթնաժողովի ընթացքում հաջողվել է այսպես ասած հաղթահարել Թրամփի քաղաքականությամբ թելադրվող պառակտումն ու ներկայանալ...

Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ»

10/07/2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր մամուլի խոսնակի փնտրտուքի մեջ է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետը նշել է,...

Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով». Ռուբեն Մելիքյան

10/07/2026

Երկու օր առաջվանից Հայաստանում կարծես ինչ-որ «ռուբիլնիկով» միացրել ու ակտիվորեն շրջանառում են մի գաղափար, թե իբր՝ «ժողովրդավարությունը» պաշտպանելու համար կարելի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական