Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Գազի բաժանորդ դառնալու համար վճարելու եք 800-900 հազար դրամ, հոսանքի համար՝ 260 հազար դրամ

Հայաստանի էլցանցերի բաժանորդ դառնալու համար պետք է վճարել 260 հազար դրամ,  գազի բաժանորդ դառնալու համար՝ 800-900 հազար դրամ։

Բաժորդավճարի թանկացման պատճառով կառուցապատողները կանգնելու են լուրջ խնդրի առաջ։ Բազմաբնակարն շենքերի բնակիչները լրացուցիչ 1 միլիոն դրամ  են վճարելու, որպեսզի էլեկտրաէներգիայի ու գազի բաժանորդ դառնան։

Հայաստանը Ռուսաստանից գազ է գնում  դոլարով, բայց  ՀՀ քաղաքացիները սպառած գազի դիմաց վճարում են դրամով։

Փոխարժեքի 25 տոկոս տատանման դեպքում գազի գինտը պետք է 15-20 տոկոսով նվազեր, այնինչ ճիշտ հակառակն է տեղի ունենում։

Թեման վերլուծում է տնտեսագետ, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Հրայր Կամենդատյանը։

Այս ամենի մեղավորին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագային, ազատեցին աշխատանքից։ Իրականում նա  խոշոր մենաշնորհային կազմակերպություններից սպառողների շահերը չի պաշտպանել։ Կասկած չկա, որ ՀԾԿՀ-ի նոր ղեկավարը նույն ճանապարհով է գնալու։

Մանրամասները՝ տեսանյութում