Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից։
Գագիկ Ծառուկյանի տանը և նրան պատկանող ձեռնարկություններում վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում։
Սպասելի՞ էին այս զարգացումները։
Իհարկե, հաշվի առնելով իշխանության կողմից Ծառուկյանի և, առհասարակ, ամբողջ ընդդիմության հասցեին հնչեցված սպառնալիքներն ու հայտարարությունները։
Սա միայն Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողություններ չեն։ Սա գործողություն է ողջ ընդդիմության դեմ։ Եվ այո՛, ընդդիմությունը պարտավոր էր կոնսոլիդացվել, հակառակ դեպքում բոլորին հերթով, հատիկ առ հատիկ, փորձելու են ջարդել։
Արման Աբովյան, քաղաքական վերլուծաբան











