Երկուշաբթի, Հուլիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԱԾ–ի դիմակավորված և զինված անձինք առավոտյան ժամը 7-ից արգելափակել են Գագիկ Ծառուկյանի տան մուտքը. Տոնոյան

06/07/2026
- Նորություններ

ԱԱԾ–ի դիմակավորված և զինված անձինք վաղ առավոտից` առավոտյան ժամը 7-ից, արգելափակել են Գագիկ Ծառուկյանի տան մուտքը. փաստաբանները մեկ ժամ սպասելուց հետո նոր միայն կարողացել են մուտք գործել և մասնակցել խուզարկության գործընթացին։ Այս մասին այսօր Գագիկ Ծառուկյանի առանձնտան դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Այս պահին «Մուլտիգրուպ» կոնցերնի գրեթե բոլոր ձեռնարկություններում լայնածավալ խուզարկություններ են իրականացվում, ինչպես նաև խուզարկություններ են իրականացվում այդ ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Մեկ տասնյակից ավել ընկերությունների մասին է խոսքը՝ «Արարատցեմենտ», Երևանի Արարատ կոնյակի օղու գործարան, «Մուլտի վելնես» համալիր, Օլիմպավան, «Մուլտի ստոուն» ընկերություն, «Մուլտի գրանդ» հյուրանոցային համալիր և բազմաթիվ այլ հիմնարկներում։ Այս պահին միգուցե ամբողջ ցանկը չհիշեմ։

Այս լայնածավալ գործողությունները վկայում են ընդհանուր ընդհանուր առմամբ մեկ բանի մասին, որ բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով փորձում են ճնշում գործադրել Գագիկ Ծառուկյանի վրա։ Սպասեցին և համբերեցին Սահմանադրական դատարանի որոշմանը, որից անմիջապես հետո՝ այսօր վաղ առավոտյան, սկսել են գործողությունները։

Մինչև ամսի 4-ը, երբ պարոն Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու մասով ԿԸՀ-ն ստացել էր միջնորդություն, բայց չքննեց այդ հարցը՝ ըստ երևույթին կանխազգալով կամ հստակ իմանալով, թե ինչ որոշում է ՍԴ-ն կայացնելու, և որ ամսի 4-ից հետո այլևս պարոն Ծառուկյանը, որպես պատգամավորության թեկնածու, չի ունենալու անձեռնմխելիություն, և այլևս հարկ չի լինելու ԿԸՀ-ում այդ հարցը քննարկել»,-ասաց նա։

Իվետա Տոնոյանը միաժամանակ շեշտեց,  որ տեղյակ չեն՝ ինչ վարույթի շրջանակներում են իրականացվում խուզարկությունները։
«Մենք ևս մամուլից ենք տեղեկացել, որ խոսքը փողերի լվացում, հարկերից խուսափում հոդվածների մասին է, բայց Քննչական կոմիտեն հարկ չի համարում առ այս պահը որևէ պաշտոնական պարզաբանում տալ»,- ասաց նա՝ նշելով, որ Գագիկ Ծառուկյանը, նրա մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, ընտանիքի մյուս անդամները այս պահին տանն են գտնվում։

Հիշեցնենք,  այսօր վառ առավոտվանից խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը։ ԲՀԿ անդամ Արման Աբովյանն ավելի վաղ հայտնել էր, որ Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված էհամազգեստով, ավտոմատավորներով զինված մարդկանցով։ ։

ՔԿ-ից էլ հայտնել էին, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, ավելի ուշ հանդես կգան պաշտոնական հաղորդագրությամբ։

Նախորդ գրառումը

Բոլորին հերթով, հատիկ առ հատիկ, փորձելու են ջարդել. Արման Աբովյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Բոլորին հերթով, հատիկ առ հատիկ, փորձելու են ջարդել. Արման Աբովյան

06/07/2026
Նորություններ

Մահացել է դերասան Արտաշես Ալեքսանյանը

06/07/2026
Նորություններ

Գագիկ Ծառուկյանը «պատժվում» է անարդյունավետ նախընտրական արշավի համար. Հակոբ Բադալյան

06/07/2026
Նորություններ

Ադրբեջանը գրոհային ինքնաթիռներով ուսումնական թռիչքներ են իրականացրել

06/07/2026

Լրահոս

ԱԱԾ–ի դիմակավորված և զինված անձինք առավոտյան ժամը 7-ից արգելափակել են Գագիկ Ծառուկյանի տան մուտքը. Տոնոյան

06/07/2026

ԱԱԾ–ի դիմակավորված և զինված անձինք վաղ առավոտից` առավոտյան ժամը 7-ից, արգելափակել են Գագիկ Ծառուկյանի տան մուտքը. փաստաբանները մեկ ժամ սպասելուց...

Բոլորին հերթով, հատիկ առ հատիկ, փորձելու են ջարդել. Արման Աբովյան

06/07/2026

Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։ Այդ մասին հայտնել են...

Մահացել է դերասան Արտաշես Ալեքսանյանը

06/07/2026

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Նա 3 օր հիվանդանոցում է եղել, առավոտյան ժամը 03։55-ին սիրտը կանգ է առել։...

Գագիկ Ծառուկյանը «պատժվում» է անարդյունավետ նախընտրական արշավի համար. Հակոբ Բադալյան

06/07/2026

Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցողի մասին տեսակետս կթվա մի քիչ «տարօրինակ», բայց իմ խորիմ համոզմամբ, պարոն Ծառուկյանը քաղաքական կարեւոր եզրահանգումներ...

Ադրբեջանը գրոհային ինքնաթիռներով ուսումնական թռիչքներ են իրականացրել

06/07/2026

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն ստորաբաժանումներում ուսումնական թռիչքներ են իրականացվել: Պլանի համաձայն՝ գործնական թռիչքներ են իրականացվել JF-17C (Block III), L-39 և...

Խորհրդարանում ներկայացվածությունը դիտարկում ենք քաղաքացիների իրավունքների պաշտպանության, նրանց խնդիրների բարձրաձայնման և լուծումներ առաջարկելու գործիք. «Հայաստան» դաշինք

06/07/2026

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել. Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ ընտրողներ, Սահմանադրական դատարանի վճռից հետո «Հայաստան» դաշինքն անհրաժեշտ է համարում ներկայացնել իր...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական