Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

«Բոլորը պատրաստ են», «խոսելու բան կա». Վաշինգտոնն ու Կրեմլը դեռ բանակցում են

«Պուտինը պատրաստ է, մենք սպասում ենք ազդանշանների». Կրեմլը պատասխանել է Թրամփին։

«Բոլորը պատրաստ են» Պուտինի և Թրամփի բանակցություններին. ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով, Ռուսաստանը շահագրգռված է «ամբողջ աշխարհի շահերով»՝ սկսելու երկրների միջուկային զինաթափման շուրջ բանակցային գործընթացը։ «Խոսելու բան կա, պետք է խոսել»,- հավելել է նա։

Միևնույն ժամանակ, Կրեմլը անհիմն է համարում Թրամփի խոսքերը, ով պատրաստվում է ՕՊԵԿ-ին խնդրել իջեցնել նավթի գները, որպեսզի Ուկրաինայում մարտերն «անհապաղ ավարտվեն»։ Պեսկովն ընդգծել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքը «կախված չէ նավթի համաշխարհային գներից»։

Նախօրեին Թրամփը հերթական անգամ ցանկություն էր հայտնել շուտափույթ հանդիպել Պուտինի հետ։ Նաև Fox News-ին տված հարցազրույցում ասել, որ Զելենսկին «հրեշտակ չէ» և չպետք է թույլ տար, որ ռազմական գործողություններ սկսվեին, և կրկին կոչ է արել «անհապաղ» դադարեցնել հակամարտությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում։