Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Բլինքենն Անկարայում է. կհանդիպի թուրք պաշտոնակցի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 5-ին մեկնել է Թուրքիայի մայրաղաքաք Անկարա. տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Բլիքենն իր թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ հանդիպելու նպատակով է մեկնել Թուրքիա:

Հանդիպումը կայանալու է նոյեմբերի 6-ին: Կողմերը քննարկելու են իրավիճակը Պաղեստինի Գազայի հատվածում, ինչպես նաև անդրադառնալու են տարածաշրջանային խնդիրներին և երկկողմ հարաբերություններին: