Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Բլինքենի բերանը փակել են

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի բացման խոսքը Սենատի հանձնաժողովի լսումների ժամանակ ընդհատվել են  ցուցարարները:

 CNN-ը ցույց է տվել, որ Բլինկենի ելույթի առաջին րոպեին ցուցարարներից մեկը բղավել է «Պահանջեք զինադադար հենց  հիմա» և «Փրկեք երեխաներին Գազայի հատվածում» կարգախոսները։

Այնուհետև չորս այլ ցուցարարներ և ցուցարարների մեկ այլ խումբ ընդհատել են Բլինքենի ելույթը։

Ցուցարարները նաեւ վանկարկել են «Պաղեստին-Մեքսիկա, բոլոր պատերը պետք է քանդվեն» եւ «Կեցցե Գազան»։

Որոշ ցուցարարներ քննարկումների սրահում  բարձրացրել են իրենց կարմիր ներկված ձեռքերը՝ փորձելով ուշադրություն հրավիրել Գազայի հատվածում տիրող իրավիճակի վրա: