Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Բերման է ենթարկվել Գեղամ Նազարյանը

ՀՀ-ում գործող բռնապիտական համակարգը իր վախերը ցույց է տալիս ամեն օր բերման ենթարկելով ընդդիմադիր քաղաքական գործիչներին։

Այսօր բերման է ենթարկվել 44 օրյա պատերազմում իր զավակին կորցրած լրագրող, քաղաքագետ Գեղամ Նազարյանը։

Հաղորդվում է, որ մոտ 20 ոստիկան հարձակում է գործել փողոցում քայլով լրագրողի վրա և նրան գետին փռելով բերման է ենթարկել։