Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Բելգորոդ, ամբողջ երկիրը ձեզ հետ է. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Կիևի հայտարարությունները ՌԴ-ին ուղղված վերջնագրերի վերաբերյալ՝ նշելով, որ Ռուսաստանը երբեք «չի ենթարկվել վերջնագրերի կամ շանտաժի», իսկ «սրով կամ նռնակով եկածներին քշել է»:

Այս մասին փոխանցու է «ՌԻԱ Նովոստին»:

«Բոլոր նրանք, ովքեր դեռ լսում են «բանկային ահաբեկիչներին», պետք է իմանան՝ Ռուսաստանը երբեք չի ենթարկվել վերջնագրերի կամ շանտաժի։

Բելգորոդ, ամբողջ երկիրը ձեզ հետ է»,- գրել է Զախարովան իր Telegram ալիքում։

Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինական զինված ուժերը գնդակոծել են Բելգորոդը:

Կան զոհեր և վիրավորներ: