Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Բելառուսում նախագահ կընտրեն 2025-ի հունվարի 26-ին

Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հունվարի 26-ին հայտնել է. Բելառուսի  Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ 

«Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի պատգամավորների կողմից»,- պարզաբանել է ԿԸՀ-ն։ 

Օրերս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ հաջորդ տարի երկիրը «ուշադիր ու զգույշ» է նախագահ ընտրելու։