Բաքվի վերաքննիչ դատարանում գերիների բողոքների քննությունն ավարտվել է

Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունն ավարտվել է․ դատավորներն անցել են որոշմանը կայացմանը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Այսօր կայացած նիստում Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ չեղյալ հայտարարելու ստորին դատարանի դատավճիռը և արդարացնելու իրեն։ Մյուս գերիները ևս իրենց անհամաձայնությունն են հայտնել առաջադրված մեղադրանքներին։
