Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Բաքվից դրական արձագանք չկա, բայց Երևանը պատրաստ է 1 ամսվա մեջ ստորագրել խաղաղության պայմանագիրը

Մեկ ամսվա ընթացքում պատրաստ ենք ստորագրել պայմանագիրն Ադրբեջանի հետ, Բաքվի կողմից չկա դրական արձագանք. այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

«Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում ավարտական տեսքի բերել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի փաստաթուղթն ու ստորագրել այն։ Չեմ կարող ասել, որ տեսնում ենք ադրբեջանական կողմի պատրաստակամությունը՝ ստորագրել փաստաթուղթը մեկ ամսվա ընթացքում», – նշել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը։