Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Բաքուն մերժել է Ռուբեն Վարդանյանին 30 օր լրացուցիչ ժամանակ տրամադրել գործի նյութերին ծանոթանալու համար

Արցախի նախկին պետնախարար, գործարար, ապօրինի գերեվարված Ռուբեն Վարդանյանը խնդրել է Բաքվի «դատարանում» 30 օր լրացուցիչ ժամանակ՝ գործի նյութերին ծանոթանալու համար։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Բաքվում մերժվել է բավարարել քրեական գործի նյութերին ծանոթանալու և այլ միջնորդությունների համար լրացուցիչ ժամանակ տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը: Հաջորդ «դատական նիստը» նշանակվել է փետրվարի 6-ին: