Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

«Բարբի»-ի ռեժիսորը՝ «Տարվա կին»

Նա նաեւ հայտնվել է «Time»-ի շապիկին

«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը ամերիկյան «Time» ամսագրի վարկածով ճանաչվել է «Տարվա կին»։ Ամսագիրը գրում է, որ նախորդ տարվա ընթացքում չի եղել ավելի տպավորիչ իրադարձություն, քան՝ «Բարբի»-ն է:

Գերվիգի ֆիլմն արդեն իսկ 1.4 մլրդ դոլար է եկամուտ է բերել, ինչպես նաեւ դարձել «Օսկարի» «շորթ-լիսթ»-երի առաջատարը։

Գրետա Գերվիգը հայտնվել է նաեւ «Time»-ի նոր՝ հատուկ թողարկման շապիկին։ Ամսագիրը վաճառքում կլինի մարտի 11-ին։ Գերվիգից բացի վարկանիշում ընդգրկվել են եւս 12 կանայք, այդ թվում՝ «Chanel»-ի գործադիր տնօրեն Լինա Նայն ու թենիսիստուհի Կորի Գաուֆը։

Ս.Վ.