Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Կոնգոյում անհետացած համարվող թռչուն է հայտնաբերվել

Գլխի փետուրները սաղավարտի են նման

Էլ Պասոյի Տեխասի համալսարանի աշխատակիցները Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում արշավի ժամանակ լուսանկարել են հազվագյուտ դեղին, սրածայր սաղավարտավոր թռչնի: Լուսանկարը հրապարակվել է համալսարանի կայքում։

Այս տեսակի թռչունները բնության մեջ չեն երեւացել մոտ 20 տարի։ Ենթադրվում էր, որ դեղին սաղավարատովորներն անհետացել են:

Կենդանասերներն ու գիտնականները վերջին տարիներին, տարածաշրջանում քաղաքական եւ անվտանգային անկայության պատճառով, հետազոտություններ անել չէին կարողանում։ Այժմ սակայն, երբ նրանց հաջողվել է վերստին վայրի բնություն դուրս գալ, հաջողվել է հայտնաբերել թռչունների 18 առանձնյակ։

Մասնագետներն ասում են սակայն, որ սրածայր սաղավարտավորները շարունակում է մնալ վտանգված։

Ս․Վ․