Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Մետրոյի երեք նոր գիծ՝ մինչեւ 2030 թ.

Խոսքը, ցավոք, Երեւանի մասին չէ

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է՝ մինչեւ 2030 թվականը մետրոյի երեք նոր գիծ կբացվի՝ «Տրոիցկայա», «Ռուբլյովո-Արխանգելսկայա» եւ «Բիրյուլեւսկայա»։ Այս մասին նա գրել է «X»-ի իր բլոգում։

Քաղաքապետի խոսքով՝ մետրոյի պարկը կհամալրվի 48 շարժակազմով, ինչն աշխատանքի կամ դասի շտապող քաղաքացիների ճանապարհը կկրճատի 10-30 րոպեով:

Սոբյանինը հիշեցրել է, որ մոսկվայաբնականերն անցյալ տարվա ամռանն ընտրել էին մետրոյի նոր գծերի գույները: Այսպես՝ «Տրոիցկայա»-ի համար ընտրվել էր զմրուխտը, «Ռուբլյովո-Արխանգելսկայա»-ի համար՝ գրաֆիտիի (գրաքար), «Բիրյուլեւսկայա»-ի համար՝ ռուբինի (սուտակ) գույնը։

Մետրոպոլիտենի «Տրոիցկայա» գծի երկարությունը կլինի 42 կմ, մյուս երկուսինը՝ համապատասխանաբար 19 եւ 21 կմ:

Ի տարբերություն Մոսկվայի՝ Երեւան քաղաքի իշխանություններն անվերջ խոսում են մետրոյի՝ «Աջափնյակ» կայարանի «ուր որ է» բացվելու մասին:

Ս.Վ.