Նիկոլ Փաշինյանը դեռ նախընտրական քարոզարշավին է սպառնացել, որ ընդդիմադիր 3 կուսակցությունների նախագահները բանտարկվելու են՝ նրանց անվանելով «լրտեսներ», «պատերազմի եռագլուխ կուսակցություն», «մաֆիոզ» և այլն։
Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» սովի սպառնալիքի առաջ կկանգնի։
«Իրենց դեպքում չեմ բացառում, որ սովի սպառնալիք կա, բայց Հայաստանի դեպքում նման սպառնալիք չկա»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։
Փաշինյանը ակնարկեց նրանց կալանավորելու մասին։
«Բանտերում սննդի մատակարարման բավականին նոր, որակյալ համակարգ կա, այնպես որ՝ յոլլա կգնան»,- ասաց նա։









