Նոր երթուղին կստեղծի նոր կապող զարկերակ` ընդլայնելով Եվրասիայի տրանսպորտային և տարանցիկ ներուժը. Ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Թեհրանում անցկացվող 3+3 ձևաչափով հանդիպմանը։
«Նա ընդգծել է Իրանի տարածքով Ադրբեջանի Արևելյան Զանգեզուրի շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապի ստեղծման կարևորությունը և նշել, որ ենթակառուցվածքային նախագծերի արագ ավարտը և այդ երթուղու գործարկումը կնպաստեն տարածաշրջանում այս երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը»,- Բայրամովի խոսքը մեջբերել են ադրբեջանական զլմները։