Շաբաթ, 15 Օգոստոս, 2026

Բայդենը լքում է նախագահական ընտրապայքարը

Ջո Բայդենը լքում է նախագահական ընտրապայքարը. ԱՄՆ գործող նախագահը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։

ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու մասին․ չի ձգտի վերընտրվել Դեմոկրատական ​​կուսակցությունից երկրորդ ժամկետով, սակայն մտադիր է շարունակել կատարել իր ներկայիս պարտականությունները:

«Կարծում եմ, որ իմ կուսակցության և երկրի լավագույն շահերից է բխում, որ ես հրաժարվեմ և կենտրոնանամ իմ պաշտոնավարման մնացած ժամանակահատվածում նախագահի պարտականությունների կատարման վրա», – գրել է Բայդենը իր սոցիալական ցանցի էջում:

Նա խոստացել է իր որոշման մասին ավելի շատ մանրամասներ հայտնել այս շաբաթվա վերջին ժողովրդին ուղղված ուղերձում: