Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Բախում ԱԳՆ-ի մոտ․ «Դիմադրության» շարժմանը հաջողվեց Արցախի դրոշը տեղադրել ԱԳՆ շենքի վրա

Լարված իրավիճակ էր ԱԳՆ շենքի մոտ։ «Դիմադրության» շարժման մասնակիցները փորձում էին ԱԳՆ շենքի վրա բարձրացնել Արցախի դոշը ինչը դարձավ բախման պատճառ ցուցարարների և ԱԳՆ շենքի մոտ գտնվող ոստիկանների միջև։ Ի վերջո ոստիկանները տեղի տվեցին և ցուցարարներին հաջողվեց ԱԳՆ շենքի վրա տեղադրել Արցախի դրոշը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Դիմադրության» շարժումը քայլերթ է անում, նրանք ԱԳՆ շենքի մոտ են հասել Ազգային ժողովի մոտից քայլերթից, որտեղ ակցիա էր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։