Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Բագրատ Սրբազանը Հ1-ում է՝ ուղիղ եթերում

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը բանակցեց երթով հեռուստաընկերություն եկած «Սրբազան պայքարի» մասնակիցների հետ՝ առաջարկելով իրենց ուղերձը հնչեցնել ուղիղ եթերում՝ հարցազրույցին։

Հանրայինի տաղավարում, ուղիղ եթերում հյուրին է սպասում Պետրոս Ղազարյանը։

Սրբազան շարժման մասնակիցներն ընդունեցին Հանրային Հ/Ը-ի հարցազրույցի հրավերը։ Հարցազրույցին, բացի Բագրատ Սրբազանից, կհյուրընկալվեն նաև Գառնիկ Դանիելյանը, Կարեն Բեքարյանը և Էդգար Ղազարյանը։ 

Ֆեյսբուքյան օգտատերերը արձանագրելեն,որ Նիկոլ Փաշինյանը ևս հետևել է Բագրատ Սրբազանի տեսաուղերձին ու ու Պետրոս Ղազարյանի հետ նրա հարցազրույցին։