Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Արցախում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ ՄԱԿ-ի խորհրդի հայտարարությանը միացել է 40 պետություն

«Լեռնային Ղարաբաղում մարդասիրական և մարդու իրավունքների ծայրահեղ ծանր իրավիճակի վերաբերյալ հոկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանի շրջանակներում ընդունված համատեղ հայտարարությանը միացած պետությունների թիվը հասել է 40-ի»,- գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը X սոցիալական ցանցում:

Նա նշել է հայտարարությունից մի հատված, որտեղ ասվում է, որ իրենց տները լքած արցախահայերի զանգվածային տեղահանումը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական գործողությունից, ինչպես նաև Լաչինի միջանցքի շրջափակումից հետո, որը տևել է ավելի քան 9 ամիս, ինչը հանգեցրել է ծանր հումանիտար իրավիճակին: