Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Արցախի բազմաթիվ դիմորդներ զրկվել են քննություն հանձնելու հնարավորությունից

«Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը փակելու հետևանքով Արցախի բազմաթիվ դիմորդներ զրկվել են քննություն հանձնելու հնարավորությունից»,-հայտնեց ԿԳՄՍ նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։

«Հայաստանում հունվարի 15-ից մեկնարկում է 2023/2024 ուսումնական տարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի դիմորդները զրկվել են Հայաստան գալու և քննություն հանձնելու հնարավորությունից:  Քննություն հանձնելու համար Արցախից հայտագրվել է 50 աշակերտ: Նրանք պետք է Գորիսում հանձնեին քննությունը: Հիմա, քանի որ ադրբեջանցիների կողմից ճանապարհը փակ է, հետևաբար չեն կարող գալ ու մեզ համար այդ հարցը մնում է առկախված: Խախտվել է երեխայի քննություն հանձնելու իրավունքը»,-ասաց Կարո Նասիբյանը: