Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Արտավազդ Ջանշյանը իր ողջ խնայողությունը նվիրաբերել է Արցախի պաշտպանության բանակին

Մեր գործընկերուհի , ,,Ազգի,, նախկին լրագրող, Լոս-Անջելեսի մեր թղթակից Կարինե Դանիելյանի որդին՝ Արտավազդ Ջանշյանը 101 հազար դոլար է նվիրաբերել Արցախի պաշտպանության բանակի համար:

Անցած ամառ նա եկել էր Հայաստան՝ տուն գնելու, ուզում էր վերադառնալ ու Հայաստանում երեխաներին հայեցի կրթել, չստացվեց:Ու էդ մի տան փողը նա տվել է հայրենիքին:

Արտոն միջին ամերիկացի է, նրան մեծահարուստ համարել ոչ մի կերպ հնարավոր չէ, լսեք նրա՝ Սփյուռքին ուղղված կոչը, եւ շատ բան կհասկանաք…

https://www.facebook.com/narekarseni/videos/1301384190208693