Երեքշաբթի, Ապրիլի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արտասովոր բան է տեղի ունեցել. հետևանքներ կլինեն․ Ալեն Սիմոնյանը՝ Քյարամյանի և Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին

22/10/2024
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արտասովոր բան եղել է, ո՞նց չի եղել։ Ով ասեց, որ արտասովոր բան տեղի չի ունեցել։ Արտասովոր, անթույլատրելի բան է տեղի ունեցել, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով խորհրդարանում ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի և ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև հայտնի վեճին։

Հարցին՝ հետևանքներ կլինեն, Սիմոյնանը պատասխանեց՝ սա թագավորություն չէ, որ թագավորը հրահանգի սրա գլուխը կտրել, նրան նետել բանը։

«Համակարգ է, պետություն է, կուսակցություն գոյություն ունի, այդպես չի լինում։ Հետևանքներ, բնականաբար, կլինեն»,-ասաց Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով հարցին, թե արդյո՞ք ՔՊ-ում քննարկել են Արգիշտի Քյարամյանի հարցը։

 Նա նշեց, թե «Քաղաքացիական պայմանագրում» թևեր չկան, կա միայն մեկ թև՝ Նիկոլ Փաշինյանի թևը։

«Մեկ անձի կուսակցություն չէ, մեր առաջնորդին սատարող խմբակցության պատկեր է, դրա մեջ որևէ տարօրինակ բան չկա»,- ամփոփեց ԱԺ նախագահը։

Դիտարկմանը՝ տպավորություն, որ ի տարբերություն Գրիգոր Մինասյանի՝ իշխանությունը խնայում է Արգիշտի Քյարամյանին, արդյոք մտավախություն այն չէ, որ Քյարամյանը կարող է ավելի շատ ինֆորմացիա բացահայտել։ Ի պատասխան՝ ԱԺ նախագահը նկատեց՝ ինքը չի կարծում՝ իրենց թիմն այնպես է աշխատել, որ նման մտավախություն լինի:

«Օրինակ՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված ինչ-որ բան եղավ, և ո՛չ պարոն Քյարամյանը, ո՛չ մնացած իրավապահները, ո՛չ դատարանը  չհապաղեցին որևէ գործողություն անելուց: Դա խոսում է այն մասին, որ նման մտավախություն չկա:

Ինչ վերաբերում է խնայել-չխնայելում, ԱԺ-ն ՔՊ-ի իշխանության մի կարևոր թև է»:

Ալեն Սիմոնյանը միաժամանակ շեշտեց՝ եթե ինքը դահլիճում լիներ, նման իրավիճակ տեղի չէր ունենա։

 «Ընդդիմությունը վերջին ընտրությունների ժամանակ եկավ  էստեղ  փրթենք-թափենք-սպանենք, գնդակահարենք տրամաբանությամբ, բայց կարողացանք հետները համագործակցել: Ճիշտ է, ես էլ եմ հաճախ ունենում էմոցիոնալ պորթկումներ, բայց կարծում եմ, որ որպես ԱԺ նախագահ՝ վատ չեմ իրականացնում իմ աշխատանքը»,- ասաց նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ես վարկանիշ չունեմ, իմ վարկանիշը դա ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի վարկանիշն է. Ալեն Սիմոնյան

Հաջորդ գրառումը

Իսկ ինչու ո՞չ. ես էլ եմ եղել քաղաքապետի թեկնածու, բայց պարտվել եմ. Արփի Դավոյանի մասին

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բելգիային և Նիդերլանդներին. դեսպանները կանչվել են ԱԳՆ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձուածի մը Մասին Դարձեալ Յստակացում. ԶԱՐԹՕՆՔ

20/04/2026
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026
Հաջորդ գրառումը

Իսկ ինչու ո՞չ. ես էլ եմ եղել քաղաքապետի թեկնածու, բայց պարտվել եմ. Արփի Դավոյանի մասին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026

Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական