Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Արտակարգ միջադեպ՝ Վարդենիսի զորամասում. կան վիրավոր պահեստազորայիններ

MakaryanNews-ի տեղեկություններով` քիչ առաջ արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Վարդենիսի զորամասում: Զինծառայողների միջև վիճաբանություն է տեղի ունեցել և դանակահարություն։ Դանակահարված զինծառայողները 3 հոգի են, երեքն էլ այս պահին Վարդենիսի հոսպիտալում են:

Պաշտպանության նախարարությունից հայտնել են հետևյալը.

«Վնասվածք ստացած պահեստազորայինների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ: Նախաձեռնվել է վարույթ՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով»:

Աղբյուր՝