Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Արմեն Գրիգորյանը և ԱՄՆ Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը քննարկել են պաշտպանական համագործակցությանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտում հանդիպել է Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ:

Այս մասին Գրիգորյանը գրել է ֆեյսբուքյան էջում․

«Հանդիպմանը քննարկել ենք երկկողմ պաշտպանական համագործակցությանը վերաբերող հարցեր և ընդգծել մեր տարածաշրջանի կայունության ապահովման անհրաժեշտությունը:

Մտքեր ենք փոխանակել երկկողմ համատեղ ծրագրերի իրականացման շուրջ, ընդգծել ենք  խաղաղապահ գործունեության շրջանակներում համագործակցությունը և փոխգործակցման խորացումը երկու երկրների զինված ուժերի միջև:

Երկուստեք կարևորել ենք ՀՀ Զինված ուժերի ժողովրդավարական կառավարման և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված աշխատանքները»: