Արաբկիրում գողացել են Կոմիտաս վարդապետի դիմաքանդակը (ֆոտո)

Երևանի Արաբկիր վարչական շրջանում վանդալիզմի դեպք է գրանցվել, այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Պոկել ու գողացել են Վահագն Դավթյանի այգում տեղադրված հայ երգահան, երաժշտագետ, վարդապետ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի դիմաքանդակը։
